Նիհարել 15 կգ 15 օրում. ունիկալ դիետա
Ընդամենը 2 շաբաթում դու կարող ես ավելի առողջ տեսք ունենալ ու քեզ զգալ ավելի ախույժ։
Երկուշաբթի
Նախաճաշ՝ 1 նարինջ( Կարող եք վերցնել գրեյպֆրուտ, դեղձ, անանաս կամ որևէ այլ միրգ, միայն ոչ բանան), 2 թխվածքաբլիթ (ամբողջական ցորենի հատիկներից պատրաստված ալյուրից), սուրճ կամ թեյ առանց շաքարի։
Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր։
Ընթրիք՝ 2 խաշած ձու, 2 լոլիկ, 500 գ բանջարեղենային աղցան (կարելի է վերցնել միայն վարունգ) և 2 թխվածքաբլիթ։
Դիետան ներառում է սննդարար ընթրիք, ուստի պետք չէ մտածել, որ քաղցած եք մնալու։ Անհրաժեշտ է շատ հեղուկ օգտագործել այսպիսի սննդակարգին զուգընթաց, ինչպես նաև չմոռանաք քչացնել աղի քանակը։ Աղը կարելի է փոխարինել կանաչիներով և այլ բուսական համեմունքներով։
Երեքշաբթի
Նախաճաշ՝ Կրկնում ենք երկուշաբթի օրվա նախաճաշը։
Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, 2 թխվածքաբլիթ։
Ընթրիք՝ 120 գ միս (նախընտրելի է՝ շոգեխաշած), 1 նարինջ, 1 թխվածքաբլիթ, թեյ կամ սուրճ։
Չորեքշաբթի
Նախաճաշ՝ Կրկնում ենք երկուշաբթի օրվա նախաճաշը։
Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան։
Ընթրիք՝ 120գ միս, 1 նարինջ, 1 թխվածքաբլիթ, թեյ կամ սուրճ։
Հինգշաբթի
Նախաճաշ՝ Կրկնում ենք երկուշաբթի օրվա նախաճաշը։
Ճաշ՝ 120 գ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 լոլիկ, 1 թխվածքաբլիթ։
Ընթրիք՝ 120 գ միս, 2 լոլիկ, 1 խնձոր ու թխվածքաբլիթ 1 հատ։
Ուրբաթ
Նախաճաշ՝ Կրկնում ենք երկուշաբթի օրվա նախաճաշը։
Ճաշ՝ 200գ ձուկ, 1 լոլիկ, 1 թխվածքաբլիթ։
Ընթրիք՝ 500գ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կարտոֆիլ, կաղամբ), 1 խաշած ձու, 1 լոլիկ։
Հանգստյան օրերին դու կարող ես սնվել սովորականի պես։ Կարևորը չչարաշահել սնունդը, չխմել ալկոհոլ, կոնսերվանտներ պարունակող մթերք և աղ չօգտագործել։ 15 օրում այս միջոցով դուք տեսանելիորեն կնիհարեք, կարևորը չխախտել դիետան։ Հանգստյան օրերը քեզ համար տոն են։ Օրգանական սնունդները միշտ տալիս են լավ արդյունք։
Երբ արդեն դու կհասնես ցանկալի արդյունքի, անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ երկուշաբթի օրերին սնվել հետևյալ սննդակարգով։
Նախաճաշ՝ երկու գավաթ ջուր կիտրոնի հյութով։
Ճաշ՝ 1 խաշած ձու, 1 թխվածքաբլիթ, 1 լոլիկ, 1 խնձոր։
Ընթրիք՝ 1 խաշած ձու, 1 թխվածքաբլիթ, 1 լոլիկ։
Այս դիետան իրական փրկություն է այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ է՝ ցանկանում են նիհարել։ Այն հարյուր տոկոսով աշխատում է, եթե ճիշտ ինչ ճիշտ անես։ 13 կգ նիհարելը երկու շաբաթում արդեն հնարավոր է, ուստի դու կարող ես կիսվել սրանով ընկերուհուդ հետ, փոխանցում է Mediahub-ը: