Ամուսնու անուշադրությունը կնոջն օգնել է վաստակել 50 հազար դոլար
Ամերիկացի կինը հարստացել է ամուսնու անուշադրության շնորհիվ, Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է UPI-ն։
Տանյա Համոնդսը Կենտուկիից խնդրել է ամուսնուն գնել վիճակախաղի տոմսեր խանութից խաղարկության համար: Սակայն տղամարդը սխալմամբ ձեռք է բերել ակնթարթային վիճակախաղի այլ տոմսեր:
Արդյունքում՝ ամուսնու անուշադրությունը կնոջը հարստություն է բերել։ Երբ նա տոմսերից մեկի վրայից հանել է պաշտպանիչ շերտը և ստուգել վիճակախաղի հավելվածում, պարզել է, որ շահել է 50 հազար դոլար: Կինը խոստովանել է, որ սկզբում չի հավատացել բախտին, մտածել է, որ սխալմունք է եղել։ Ավելի ուշ նա համոզվել է, որ ինքն է դարձել հաղթողը, և անմիջապես կիսվել է իր մոր հետ ուրախալի լուրով:
Համոնդսը չի հայտնել, թե ինչպես է նախատեսում ծախսել դրամական խոշոր մրցանակը։