Առաքիչն էկզոտիկ միջատով սամիթ է առաքել կնոջը
Պերմի շրջանից առաքիչն էկզոտիկ միջատով սամիթ է բերել ռուս կնոջը. կադրերը տարածել է Telegram-ի Shot CHECK ալիքը։
Աննայի դուստրը պատվեր է կատարել խոշոր մանրածախ ցանցի սուպերմարկետից: Սակայն ապրանքը ստանալուց հետո նա նկատել է, որ սամիթի տուփի մեջ ինչ-որ բան է շարժվում։ Պարզվել է, որ դա փայտիկ միջատ է։
Ռուս կինը որոշել է պահել միջատն ու նրա համար բույն կառուցել։ Նշվում է, որ աջակցող թիմը նրան վերադարձրել է կանաչի համար նախատեսված գումարը և տվել 100 ռուբլու կտրոն, փոխանցում է Shantnews-ը։