Հյուսիսային Կորեան 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափերի մոտ
ԿԺԴՀ-ն շաբաթ օրը 60 հրետանային արկ է արձակել իր հարավարևմտյան ափի շրջանում՝ Հարավային Կորեայի հետ սահմանի մոտ՝ հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականների տվյալները:
Գործակալությունը հիշեցրել է, որ հյուսիսկորեացի զինվորականները երկրորդ օրն անընդմեջ ռազմական գործողություն են իրականացնում տարածքում:
Նախօրեին Հյուսիսային Կորեան 200 հրետանային արկ է արձակել տարածաշրջանում։ Արկերն ընկել են հյուսիսային սահմանային գծից հյուսիս գտնվող ծովային բուֆերային գոտում՝ երկու երկրների միջև իրական ծովային սահմանին:
Հարավային Կորեայի իշխանությունները հրամայել են Յոնպհենդո կղզու խաղաղ բնակիչներին տարհանել ապաստարաններ: Հարավկորեացի զինվորականները նաև պատասխան կրակային վարժանքներ են անցկացրել։
Հունվարի 1-ին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպմանը կոչ է արել բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը՝ Կորեական թերակղզում իրավիճակի սրման պայմաններում։