«Իմ աղոթքները մի բանի մասին են միշտ, որ ձևից դառնանք վերջապես բովանդակությանը»․ Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ պատմելով, թե ինչի մասին են նրա աղոթքները․
«Իմ աղոթքները մի բանի մասին են միշտ, որ ձևից դառնանք վերջապես բովանդակությանը, որ Տիրոջ ծննդյան ավետիսի լույսը տանենք եկեղեցուց մեր սրտում, ոչ թե դողանք մարող մոմի վրա, որը դեռ անավարտ Պատարագից ենք դուրս տարել, որ Հայրենիքը սիրենք գործով և ամբողջ էությամբ, ու պաշտպանենք չարից, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրը կպաշտպաներ իր Երեխային՝ չթողնելով միայնակ վտանգի մեջ:
Ես աղոթում եմ բոլորի համար՝ «մեղավոր», թե «անմեղ», որովհետև կործանվելիս ու կորցնելիս բոլորս ենք անկելու, իսկ այդ անկումը կարող է ճակատագրական վերջաբան դառնալ։ ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ և ՀԱՅՏՆԵՑԱՎ մեր մեջ, մե՜զ համար, հանուն մե՜ր փրկության ու հանուն լույսի հաղթանակի։
Թող ուրեմն Քրիստոսի գալուստով սերը խտանա, շատանա, տարածվի այնքան, որ դուրս վերջապես իմ Երկրից չարին, դուրս մղի թերին, ու նոր ուժ տա Հային ու վանի խավարը»։
Посмотреть эту публикацию в Instagram