Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է.
«Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։
Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։
Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու բարգավաճում»: