Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Ստամբուլում բողոքի ցույց կանցկացնի
Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը մտադիր է Ստամբուլում բողոքի ցույց կազմակերպել՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սպասվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Մեր անդամներին և կողմնակիցներին հրավիրում ենք բողոքի ակցիայի, որը կկայանա Ստամբուլի Ուսքյութար հրապարակում»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
«Հայրենիքը» մեղադրում է ամերիկյան վարչակազմին Մերձավոր Արևելքում իրականացվող քաղաքականության համար։ Այն ձախակողմյան կուսակցություն է, ունի հակաարևմտյան և հակաամերիկյան ուղղվածություն։