Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Հունվարի 4-ին, ժամը 14.40-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 4-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 4-ին, ժամը 11-ին, Երևանի Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Կիա» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 22-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան Ներքին Սասնաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 10-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը: Վարորդը և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 21-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարի: Վարորդը և երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, Արգել-Քարաշամբ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Լադա» մակնիշի երկու մեքենա: Վարորդները և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում, Նոր Հաճն-Եղվարդ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Կիայի» երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*
Հունվարի 5-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ-21122» մակնիշի մեքենայի վարորդը Արթիկ քաղաքի Կամոյի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: