31-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Խորենացու փողոցում
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 31-ամյա Արթուր Ա.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: