Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայերենով շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ շնորհավորելով Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
«Շնորհավոր Սուրբ ծնունդ: Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, ովքեր այս երեկո այս տոնը նշում են իրենց տներից հեռու»,- գրել է դեսպանը։