Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդերլանդներ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Նիդերլանդներ: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին և միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2024 թվականի հունվարի 10-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Մշտական արբիտրաժային դատարանի կողմից համակարգվող միջպետական արբիտրաժային վեճի շրջանակներում առաջին ընթացակարգային լսումներին մասնակցելու նպատակով»,- մասնավորապես ասվում է որոշման մեջ: