Tesla-ն ավելի քան 1 մլն էլեկտրամոբիլ է հետ կանչել Չինաստանից
Ամերիկյան Tesla ընկերությունն ավելի քան 1,6 միլիոն էլեկտրամոբիլ է հետ կանչում Չինաստանից՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի շուկայական կարգավորման պետական վարչության հայտարարությունը:
Tesla-ի կողմից ծրագրային ապահովման թարմացումը կիրականացվի հեռավար կերպով: Սա Չինաստանում բնութագրվում է որպես ապրանքի հետկանչ։ Այն կտարածվի 2014-2023 թվականներին արտադրված մեքենաների, մասնավորապես՝ չինական արտադրության Model 3-ի և Model Y-ի, ինչպես նաև ներմուծված Model S-ի և Model X-ի վրա:
Թարմացումն ուղղված է ավտոպիլոտի համակարգի շտկումներին, որի պատճառով արձանագրվել են մի շարք վթարներ։
Բացի այդ, ներկրված 7500 Tesla-ներ դռների կողպման համակարգի հետ կապված խնդիր ունեն։
Tesla-ի բաժնետոմսերի գինը 0,3 %-ով նվազել է հունվարի 5-ի նախնական սակարկություններում:
Tesla-ի երկրորդ խոշորագույն շուկայում այս հետկանչից առաջ ավտոարտադրող ընկերությունը դեկտեմբերին ԱՄՆ-ում հետ էր կանչել ավելի քան 2 միլիոն էլեկտրամոբիլ՝ ավտոպիլոտի համակարգը թարմացնելու համար։ Բացի այդ, ավելի քան 120 հազար ավտոմեքենա հետ էր կանչվել՝ դռների կողպման համակարգի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։