Իրանում ահաբեկչական պայթյուններին մասնակից անձինք են ձերբակալվել
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչություններին առնչություն ունեցող որոշ անձինք ձերբակալվել են, որոնց հետևանքով զոհվեց առնվազն 89 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։
Վահիդին ասել է, որ ձերբակալությունների մանրամասները կտրամադրեն հետախուզական ծառայությունները, փոխանցում է Irna-ն։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։