Սուրբ տեղը դատարկ չի մնում․ Լոռու մարզպետ կնշանակվի Փաշինյանին վերջին անգամ Լոռու մարզ ուղեկցած Արփի Դավոյանը
MediaHub-ի տեղեկություններով՝ Փաշինյանն արդեն մարզպետի թեկնածու ունի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության միակ կին անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Փաստինֆո»-ն պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ կառավարությանը, սակայն այստեղից նշեցին, որ տեղեկություն չունեն։
Հատկանշական է, որ Արփի Դավոյանը համարվում է Փաշինյանին հավատարիմներից մեկը, ավելին՝ նա ուղեկցել Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է նաեւ 2024թ․ հունվարի 3-ին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում Փաշինյանը դժգոհեց վերանորոգման աշխատանքներից, ինչին էլ անմիջապես հաջորդեց Լոռու մարզպետի պաշտոնանկությունը։