ՌԴ ԱԻՆ աշխատակիցներին արգելվել է աշխատավայրում iPhone-ներ օգտագործել. Маsh
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին արգելվել է աշխատավայրում iPhone-ներ օգտագործել։ Նրանց խորհուրդ են տվել անցնել Android-ի։ Այս մասին հայտնում է Мash տելեգրամյան ալիքը։
«Կարգը ուժի մեջ կմտնի հունվարի 10-ից։ Apple-ի սարքերով աշխատողներին խորհուրդ է տրվում անցնել Android-ի կամ ցանկացած այլ հեռախոսի»,- հայտնում է Mash ալիքը։ Ըստ աղբյուրի, նման հանձնարարականը եղել է հնարավոր հակերային հարձակման վտանգի մասին տեղեկությունից հետո։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել էր ամերիկյան Apple ընկերության տեխնոլոգիայի անապահովության մասին, սակայն նշել էր, որ ինքը դեռ չի հրաժարվել iPhone սմարթֆոնի օգտագործումից։