Վայոց ձորի մարզպետը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Հունվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին:
Այս մասին հայտնում են մարզպետարանից:
ՀՀ վարչապետի որոշումների համաձայն՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք, իսկ Նանե Ասատրյանին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։
Այնուհետ Կոլյա Միքաելյանը կատարել է աշխատանքային հարաբերություններին առնչվող մի շարք ընդհանուր դիտարկումներ՝ շեշտադրելով փոխըմբռնման, վստահության և աջակցության սկզբունքով աշխատելու և աշխատանքում խնդիրները բոլոր տեսանկյուններից կարևորելու հանգամանքները։