Վարչապետի ավտոշարասյան ժամանման համար տարհանել են Կոչուբաևի ավտոմեքենան, վնասել այն
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Այստեղ կարող էր լինել իմ ավտոմեքնեան, սակայն մենք ապրում ենք Հայաստանում և վարչապետի ավտոշարասյան ժամանման համար իմ ավտոմեքենան տարհանել են, տարհանել են առանց նախազգուշացման, առանց որևէ իրավախախտման կատարման և անհայտ ուղղությամբ։ Երկար որոնումներից հետո ավտոմեքենաս հայտնաբերել եմ այլ խաչմերուկում՝ վնասված վիճակով։ Ես դժբախտություն ունեմ նույն շենքը կիսել Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն հետ։ Բացի այն, որ պարբերաբար տեսնում եմ անցանկալի դեմքեր, հիմա էլ այդ դեմքերի ժողովների համար «առևանգել» են ավտոմեքենաս։
Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia-ը խնդրում եմ հայտնել՝
1.Ի՞նչ նպատակով է տարհանվել Կոնտրա ընկերությունների խումբ ՍՊԸ-ին պատկանող և իմ կողմից որպես ծառայողական ավտոմեքենա օգտագործվող 2023 թվականի արտադրության, Volkswagen ID. 4, 212CX61 հաշվառման համարանիշով ավտոմեքնեան,
2. ոստիկանության ո՞ր ծառայողն է տվել նման ցուցում /խնդրում եմ նշել անունը, ազգանունը, կոչումը, պաշտոնը, կրծքանշանի թիվը/ և ո՞վ է այն կատարել,
3. նշված տրանսպորտային միջոցը տարհանումից առաջ կատարել է՞ որևէ իրավախախտում, որը հիմք է հանդիսացել տարհանման համար,
4. որևէ պաշտոնատար անձի ժամանման համար թույլատրելի է քաղաքացիաների և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների տարհանումը՝ առանց նախազգուշացման, եթե այո՝ խնդրում եմ նշել օրենսդրական կոնկրետ կարգավորումը։
Հ.գ. Միաժամանակ հայտնում եմ, որ պատահարը արձանագրելու համար ժամանած պարեկային ծառայողները գործել են արագ, օպերատիվ և արդյունավետ, ինչի համար շնորհակալ եմ։ Հայտնում եմ նաև, որ ես հրաժարվել եմ պատահարը գրանցելուց և փոխհատուցման պահանջից, քանի որ իմ նպատակը գումարը չէ, այլ այն որ Հանրապետությունում բացառվեն նմանատիպ իրավիճակները։ Սա պարզապես ցինիզմ և անարգանք է քաղաքացիների նկատմամբ. իմ նման իրենց ավտոմեքենաները փնտրում էին մեկ տասնյակ մարդ, սա իրավական բեսպրիդել է....»,-գրել է նա։