Ինդոնեզիայում բախվել են երկու գնացքներ. կա զոհ
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում ուրբաթ առավոտյան երկու գնացքների բախում է տեղի ունեցել, վագոններ են շրջվել, առնվազն 28 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, հայտնում է ինդոնեզական Tribun պորտալը։
«Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, երկուսը` Ցիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, երկուսը` տեղի հիվանդանոցում, մեկ մարդ մահացել է», – մեջբերում է հրատարակությունը Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար Բեյ Մահմուդինի խոսքերը:
Պաշտոնյան հավելել է, որ բախման հետևանքով մահացել է գնացքներից մեկում աշխատող աշխատակիցը։ Մախմուդինի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տվյալները դեռ թարմացվում են։
Վթարի մասնակից երկու գնացքների ուղեւորների ընդհանուր թիվը կազմել է 478 մարդ։ Turangga գնացքն ունեցել է 287 ուղևոր, իսկ Bandung Raya մերձքաղաքային գնացքը՝ 191 ուղևոր, փոխանցում է shantnews.am-ը։