Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանին. Բազարփաշ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազրփաշը Թուրքիայում հանդիպել է արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ինչպես նաև տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ:
Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Ուրալօղլուն և Բազրփաշը խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների միջև տրանսպորտային քաղաքականության վերաբերյալ։
«Տարածաշրջանի երկու մեծ տերությունների՝ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն, կայունություն, անվտանգություն և բարգավաճում բերել տարածաշրջանին»,- նշել է Բազարփաշը: