Բացահայտվել են մեջքի առողջության համար քնելու ամենաօգտակար երեք դիրքերը
Կողքի կամ մեջքի վրա քնելը լավագույնն է ողնաշարի առողջության և լավ կեցվածքի համար, ասում է քնի փորձագետ Ջեյմս Լեյնհարդտը: Նա New York Post-ին հայտնել է գիշերային հանգստի երեք լավագույն դիրքերը։
Առաջին դիրքը, որը կոչվում է «երազող», ըստ Լեյնհարդտի, ոչ միայն կօգնի ձեզ ավելի լավ քնել, այլև կամրապնդի հարաբերությունները զույգի մեջ։ Փորձագետը մատնանշել է, որ այս դիրքում զուգընկերներից մեկը պառկում է կողքի վրա, իսկ երկրորդը պառկում է նրա կողքին և գրկում է առաջինին մեջքից։ Որպեսզի ողնաշարը ուղիղ պահի և քնի ժամանակ սթրես չզգա, Լեյնհարդը խորհուրդ է տվել բարձը դնել ոտքերի միջև՝ այն դնելով ծնկներից մինչև կոճերի հատվածում:
Ըստ Լեյնհարդի երկրորդ դիրքը նույնն է, ինչ առաջինը, սակայն զուգընկերները մեջքով են շրջում միմյանց, ինչը թույլ է տալիս ձեռք բերել շարժման ավելի մեծ ազատություն։ Երրորդ դիրքը, ըստ փորձագետի, կոչվում է «զինվոր»: Նա բացատրել է, որ այն իրականացնելու համար պետք է պառկել մեջքի վրա, ձեռքերը ձգել իրանի երկայնքով և բարձ դնել ծնկների տակ։ Այս կերպ, ասում է Լեյնհարդը, ձեր ուսերը, կոնքերը և ծնկները կհավասարեցվեն, ինչը կօգնի ձեր ողնաշարը ուղիղ պահել ողջ գիշեր, փոխանցում է shantnews.am-ը։