Ռուսաստանի Դաշնային խորհուրդը «ապշած» է Բրիտանիային Արգենտինայի առաջարկի մասին տեղեկությունից
Ես ապշած եմ Արգենտինայի՝ Ֆոլկլենդյան կղզիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Բրիտանիային արված առաջարկի մասին տեղեկություններից։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«Ի՞նչ է սա:
Հիշում եմ, թե ինչպես էր Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանատունը վերլուծում Ֆոլկլենդների խնդիրը լուծելու համար նավատորմ ուղարկելու Թետչերի որոշումը: 1982 թվականի ապրիլն էր։ Հունիսին Արգենտինան կապիտուլյացիայի ենթարկվեց, և Ֆոլկլենդները վերադարձան բրիտանական դրոշի ներքո:
Նոր զարգացումը հետաքրքիր է. Մենք սպասում ենք զարգացման»,- գրել է Կարասինը։