Հարավային Կորեան ԿԺԴՀ–ի սադրանքից հետո հայտարարել է Յոնփյոն կղզու բնակիչների տարհանման մասին
Հարավային Կորեան հայտարարել է Յոնփյոն կղզու խաղաղ բնակիչների տարհանման մասին Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի ֆոնին: Այս մասին հայտնում է Yonhap–ը:
Նշվում է, որ կարգադրվել է բնակիչներին տարհանել ապաստարաններ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան մոտ 200 հրետանային արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ, որոնք ընկել են Հարավային և Հյուսիսային Կորեաների ջրային սահմանի հյուսիսային կողմում:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ արտակարգ տարհանման հրամանը տրվել է ժամը 12:02-ին (Երևանի ժամանակով՝ 7:02) և ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 7:30) հարավկորեացի զինվորականների խնդրանքով: