«Ամենաերջանիկն եմ մոլորակի»․Պոնչի ջերմ լուսանկարն ու գրառումը
Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, տարին ամփոփել է ինստագրամյան իր էջում լուսանկար հրապարակելով և կից գրառում կատարելով.
«2023… իմ խնդրանքներից միայն «խաղաղությունը» չտվեցիր… ինձ տվեցիր նոր ընկերներ… իմ կյանքում մեծ փոփոխություններ, ինչի համար ամենաերջանիկն եմ մոլորակի, անմոռանալի պահեր։ Ովքեր ինձ համար թանկ են, իմ կողքին են։ Ու անթվարկելի և անբացատրելի լավ էմոցիաներ։ Բառերը քիչ են… Ես 2024-ից խնդրում եմ, ինչ հիմա ունեմ պահպանի, ավել ոչինչ չեմ ուզում… միայն խաղաղություն բեր մեզ 2024։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է հումորիստը։