Իրավական հարցերը լուծվել են, ես և ընտանիքս Դուբայում ենք. Արզաքանցյանը՝ իր ձերբակալության մասին
Իրավական հարցերը լուծվել են, ես և ընտանիքս Դուբայում ենք:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
«Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։
Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով
Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»,- գրել է նա։