ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը հանդիպել է Ինջիղուլյանների հետ. մանրամասներ հանդիպումից
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սառա Էպրեխտի հետ: Այդ մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում ինքը Էպրեխտին ասել է, որ գիտի, որ նա գնալու է Ադրբեջան և խնդրել է, որ նա անձամբ Հակոբին այցելի և գործին անձամբ ծանոթանա: Սառա Էպրեխտը, սակայն, պատասխանել է, որ իր աշխատանքային բնույթի մեջ դա չի մտնում և ինքը չի կարող Հակոբին անձամբ տեսնել, զրուցել ու գործին ծանոթանալ: Էպրեխտը տեղեկացրել է, որ հանդիպման նպատակը լինելու գերիների ու անհետ կորածների թիվը ճշտելը: «Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Հակոբի հարցը, բայց որ կոնկրետ Հակոբի համար են գնում, այդպես չէ»,-ասաց Հարությունը:
Հակոբի հետ Ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ տեսակցություն կլինի մոտավորապես հունվարի վերջին, երբ թարգմանիչը կգա: