Դաչիչը դատապարտել է Քեմերոնին, ով խոստացել է օգնել Կոսովոյին անկախության ճանաչման գործում
Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը խստորեն դատապարտել է իր բրիտանացի գործընկեր Դևիդ Քեմերոնին, ով խոստացել է օգնել ինքնահռչակ Կոսովոյին երրորդ երկրների կողմից նրա անկախությունը ճանաչելու գործում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն աշխատանքային այցով Պրիշտինայում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Կոսովոյի ալբանացիների ղեկավարի հետ և մամուլի ասուլիսում խոստացել է օգնել ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման գործում։
«Հայտարարությունը չափազանց երկերեսանի է և արժանի է ամենասուր դատապարտման։ Ալբին Կուրտիին, ով ղեկավարում է ինքնահռչակ Կոսովոն, 11 տարի հրաժարվում է իրականացնել Բրյուսելյան համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլոց, ստորագրել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, բրիտանացի Քեթրին Էշթոնը, բայց ոչ մի խոսք չի հիշատակել ավելի քան 200 հազար սերբերի ահաբեկչության և բռնի արտաքսման մասին, սերբական միջնադարյան քրիստոնեական եկեղեցիների և վանքերի ավերման մասին»,- ասել է Դաչիչը։
Սերբիայի առաջին փոխվարչապետը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ճանաչեց Կոսովոյի ինքնահռչակ անկախությունը 2008 թվականի փետրվարի 18-ին և այդ ժամանակվանից ի վեր աջակցում է Պրիշտինային։