Տոնական օրերին մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1,293 խախտում (տեսանյութ)
Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 45 մեքենա։
Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 7, չամրակապված վարելու՝ 74, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 55, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 16, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 107 և 610 այլ իրավախախտումներ։
31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 43-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 47 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 432, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 44, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 66, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 14, հասարակական վայրում ծխելու՝ 28, արագության գերազանցման՝ 250 և 1350 այլ իրավախախտումներ։
124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 581-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 369-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 20 անձ։