Նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ
Խորապես վշտացած եմ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին և բազմաթիվ մարդկանց վիրավորեցին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Իմ ամենաանկեղծ ցավակցությունն եմ հայտնում Իրանի ժողովրդին և ղեկավարությանը։ Զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում եմ ոգու կորով և համառություն և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշել է նախագահը: