Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից:
Հայկ Հմայակի Հարոյանի կենսագրությունը
Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 07-ին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
2001-2005թթ. – Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
II -X.2005թ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2005-2006թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. – Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2007-2011թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ
2011-2014թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2014-2017թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2018-2019թթ. ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ
2019-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ
2022-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: