Ցնցված ենք. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցել է Իրանին
ՀՀ արտգործնախարարությունը ցնցված է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից։ Տեղեկությունը հայտնում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ։ Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,– ասված է հաղորդագրությունում։