Մենք սովորական ենք վերաբերում հայ-թուրքական փոխհարաբերություններին. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ
«Թուրքիայի վարած քաղաքականությունը և իր պաշտոնական դիրքորոշումը կայանում են նրանում, որ հայ-թուրքական հարբերությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ դուրս բերվեն զորքերը և ազատագրվեն Ադրբեջանական տարածքները:
Դրա համար մենք նորմալ ենք վերաբերում այդ հարաբերություններին, և ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե հարբերություններ չկան: Հակառակը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է խոսել դրա մասին, կատարել փոխադարձ այցեր, միասին մտածել խնդիրների լուծման շուրջ և ուսումնասիրել բոլոր կողմերի դիրքորոշումները»:
Ինչպես հայտնում է Ադրբեջանական ԱՊԱ-ն, այսպես մեկնաբանել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու՝ Հայաստան այցի վերաբերյալ: