Իրանի ԱԳ նախարարը հերքել է մտավախությունը, թե Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը:
Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրանական կողմը հերքում է Արաքսի ռադիոակտիվ աղտոտման մասին պնդումները Մեծամորի ատոմակայանի թափոններով՝ պատասխանելով, մասնավորապես, մամուլի հրապարակումներին, թե ռադիոակտիվ աղտոտման պատճառով, ամենայն հավանակա