Թուրքիայում 34 մարդ է ձերբակալվել՝ Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը հունվարի 2-ին 34 մարդու է ձերբակալել Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ձերբակալություններ են իրականացվել երկրի ութ նահանգում, կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է Ստամբուլում: Ընթանում է հետաքննություն: Եվս 12 կասկածյալ որոնվում է:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը նախազգուշացրել է Իսրայելին հանրապետության տարածքում լրտեսական գործունեության լուրջ հետևանքների մասին: Նրա խոսքով՝ Թել Ավիվում պետք է իմանան, որ դրա համար պետք է բարձր գին վճարել: