ՀԱՄԱՍ-ը սառեցրել է Իսրայելի հետ բանակցությունները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը սառեցրել է Իսրայելի հետ բանակցությունները՝ Գազայի հատվածում մնացած պատանդներին ազատ արձակելու շուրջ, հաղորդում է ТАСС-ը:
Որոշումը կայացվել է Բեյրութի արվարձանում խմբավորման ղեկավարության անդամ Սալեհ Ալ-Արուրիի սպանությունից հետո:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան Արուրիի սպանությունը որակել է «ահաբեկչական գործողություն», Լիբանանի ինքնիշխանության խախտում և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի թշնամանքի ահագնացում: