Գազայի հատվածում իսրայելական հարձակումների զոհերի թիվը գերազանցում է 22 հազարը. Al Jazeera
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 22 հազար 185 մարդ։ Այս տվյալները ներկայացրել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորների թիվն արդեն անցել է 57 հազարից, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհել է 1139 մարդ, հաղորդում է հեռուստաալիքը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց ու տարեցների գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։
Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսել վրեժխնդիր լինել անկլավի և Լիբանանի ու Սիրիայի որոշ տարածքների համար: Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։