Էրդողանը հայտնել է, թե որքան վնաս է կրել Թուրքիան երկրաշարժի հետևանքով
2023թ. փետրվարի երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը պատճառել են ավելի քան 100 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ դա ազդել է նաեւ արտահանման թվերի վրա՝ նվազեցնելով դրանք 6 մլրդ դոլարով։
«Չնայած դրան՝ արտահանումը դրական աճ է ցուցադրել»,- նշել է նա։