Հետազոտողները նշել են ծովի բնակիչների այն տեսակը, որն անհետացել է մարդկանց մեղքով
Օվկիանոսը, որը զբաղեցնում է Երկրի մակերեսի ավելի քան 70 տոկոսը եւ միլիարդավոր ծովային բնակիչների տունն է, այսօր ստիպված է իր տարածքը կիսել մարդկության հետ։ Մարդկանց գործունեությունը բացասական ազդեցություն է ունենում այդ ինքնատիպ աշխարհի վրա։ Այս մասին տեղեկացրել է IFLScience գիտական պորտալը։
Չառլզ Դարվինի համալսարանի (CDU) հետազոտողներն Ավստրալիայում տեղեկացրել են, որ առաջին տեսակը, որը լիովին անհետացել է մարդու ազդեցության պատճառով, յավանյան կատվաձուկն է (Urolophus javanicus), տեղեկացրել է Cursor-ը։ Գիտնականները հաստատել են, որ այդ տեսակը ոչնչացել է մարդու գործունեության հետեւանքով։
Նշվել է, որ նոր հետազոտության շրջանակում գիտնականներն օգտագործել են իրենց գործընկերների նախորդ հետազոտությունների տեղեկությունները, ներառյալ մոնիթորինգի արդյունքները։ Համակարգչային մոդելավորման կիրառմամբ նրանք եկել են այն եզրակացության, որ յավանյան կատվաձուկը դարձել է առաջին ծովային տեսակը, որը լիովին անհետացել է Երկրի մակերեսից մարդու ազդեցության պատճառով, փոխանցում է news.am-ը։