Ինչպե՞ս ոչ մի դեպքում չի կարելի տաքացնել ավտոմեքենան
Փորձելով տաքացնել մեքենան որքան հնարավոր արագ՝ վարորդները հաճախ դիմում են վտանգավոր մեթոդի։ Այս մասին տեղեկացրել է ավտոփորձագետ Սերգեյ Պոնոմարյովը, հայտնել է «Автоновости дня» պորտալը։
«Օրինակ, երբեմն մեքենայի տակ դնում են փոքր էլեկտրական սալիկներ։ Տրամաբանությունն այս է. դնեմ սալիկը յուղի պոդոնի տակ, տաքացնեմ, ու շարժիչը կաշխատի։ Բայց հնարավոր է նույն էֆեկտը, ինչ եւ տապակի դեպքում. յուղն սկսում է եռալ եւ կորցնել իր հատկությունները»,- ասել է Պոնոմարյովը։
Վարորդները վտանգի են ենթարկվում նաեւ այն ժամանակ, երբ օգտագործում են ֆենը, որը ժամանակակից շատ մեքենաներում պլաստիկից է եւ հեշտ է հալվում։ Դա կարող է տեղի ունենալ ներսում եւ խափանել համակարգի աշխատանքը։
Տարածված սխալներից է նաեւ եռացած ջուրը, երբ ավտոսիրողները այն լցնում են կամ դիմապակու, կամ կոլեկտորի վրա։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը հաճախ ճաքում են եւ հանգեցնում չնախատեսված ծախսերի։
Վարորդնեը հաճախ օգտագործում են նաեւ էլեկտրական ջերմային «թնդանոթ»։ Այն վտանգավոր է նրանով, որ դրա արձակած գոլորշին կարող է հալեցնել բոլոր դեկորատիվ տարրերը, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի եւ հրդեհման։
Վերջապես, կտրականապես արգելվում է մեքենան տաքացնել գազային ջեռուցչի կամ բաց կրակ ունեցող մեկ այլ միջոցի օգնությամբ։ Վառելիքը եւ յուղը շարժիչ մեջ այդ դեպքում հեշտությամբ բռնկվում են, եւ մեքենան պարզապես կայրվի, նախազգուշացրել է Պոնոմարյովը, փոխանցում է news.am-ը։