Մահացել է Գեորգի Տեր-Ղազարյանցը
Մոսկվայում 100 տարեկան հասակում մահացել է խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը։ Այս մասին հայտնում է «SHOT» տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Տեր-Ղազարյանցը մահացել է դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից մի քանի ժամ առաջ։ Գեորգի Արտաշեսովիչի դին բնակարանում հայտնաբերել է նրա 61-ամյա դուստրը։ Տեր-Ղազարյանցի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։