Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացելու համար անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները. Ադրբեջանի փոխարտգործնախարար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հստակեցրել է, թուրքական ԶԼՄ-ում տարածված տեղեկությունը՝ Հայաստանի սահմանի բացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ադրբեջանական vesti.az-ը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Խալաֆ Խալաֆովը, հանդիպում ունենալով լրագրողների հետ, հայտնել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է.
«Որպեսզի այդ խնդիրը լուծվի, անհրաժեշտ կլինի վերականգնել Ադրբեջանի տարածքները և լուծել օկուպացված հողերի խնդիրը: Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը ոչ կառուցողական է: Հայաստանը դեռ պատրաստ չէ անդրադառնալ այս խնդրին»:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների, Անկարան պահանջ է ներկայցրել Հայաստանին, ըստ որի նա կբացի սահմանները, եթե վերադարձվեն Ադրբեջանի երկու օկուպացված տարածքները: