Արթուր Գալոյանը նոր ակումբ ունի
24-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Բալթիկայից» տեղափոխվել է «Ակրոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2023/24 մրցաշրջանում Գալոյանը «Բալթիկայի» կազմում մասնակցել է ՌՊԼ-ի 16 հանդիպման։ «Ակրոնն» այս պահին երրորդն է Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում։
Նախկինում Արթուր Գալոյանը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Վելեսը», Վլադիկավկազի «Ալանիան» և Մոսկվայի «Տորպեդոն»։
Ըստ Transfermarkt-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։