Տյումենի բնակիչը 1 միլիարդ ռուբլի է շահել վիճակախաղով
Տյումենի բնակիչը 1 միլիարդ ռուբլի է շահել 2024 թվականի հունվարի 1-ին խաղարկված Русского лото վիճակախաղի ամանորյա վիճակահանության արդյունքներով։ Նա դարձել է վիճակախաղի պատմության մեջ երրորդ միլիարդատերը, Tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Столото ընկերության մամուլի ծառայությունը։
«Русского лото-ի ամանորյա 1526-րդ խաղարկության արդյունքներով Ռուսաստանում հայտնվել է վիճակախաղի երրորդ միլիարդատերը: Վիճակախաղի տոմսը, որը խաղարկության արդյունքներով իր տիրոջը բերել է գլխավոր մրցանակը՝ 1 միլիարդ ռուբլի, ձեռք է բերվել Տյումենում»,- հայտնել են մամուլի ծառայությունում։
Վիճակահանության ժամանակ խաղարկվել է նաև 1 միլիոն ռուբլու 100 մրցանակ՝ 87 հոգի շահել է 1-ական միլիոն ռուբլի, ևս 13 միլիոն ռուբլի խաղարկվել է վիճակախաղի 80 մասնակցի միջև, նրանցից յուրաքանչյուրը շահել է 162,5 հազար ռուբլի։ Մեկ այլ մրցանակ՝ 10 միլիոն ռուբլի, կիսել են 22 հաղթող՝ յուրաքանչյուրը շահելով ավելի քան 454,5 հազար ռուբլի։ Ընդհանուր առմամբ խաղարկվել է ավելի քան 2,7 միլիարդ ռուբլի, շահող է դարձել ավելի քան 9,2 միլիոն տոմս։