Զգույշ, հազար անգամ զգույշ ժողովուրդ հայոց, կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից». Արամ Ա կաթողիկոս
Արցախի էջը փակված չէ մեզ համար, համահայկական նոր ռազմավարության կարիք ունենք: Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր ամանորյա ուղերձում:
Նա շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է դուրս գան միայն զիջումներ կատարելու կացությունից ու պետք է նկատի ունենան թե «հայրենի ժողովրդի ու թե սփյուռքի տեսակետները` երկրի համար ճշտորոշիչ կարեւորություն ներկայացնող խնդիրների նկատմամբ»:
«Զգույշ, հազար անգամ զգույշ ժողովուրդ հայոց, կարող ենք կորցնել նոր տարածքներ նաեւ Հայաստանից», - իր մտահոգությունն է հայտնել Արամ Ա կաթողիկոսը: