Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքական Թունջելի նահանգում (երկրի արեւելք) տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Համաձայն Х սոցցանցում գերատեսչության տեղադրած հաղորդման՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Փյուլյումյուր շրջանում, տեղի ժամանակով ժամը 16.28-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,7 կիլոմետր խորությունում։