Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին ազգային տոնի՝ Հեղափոխության 65-ամյակի առիթով: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կուբայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հեղափոխության 65-ամյակի առթիվ:
Հայաստանը շահագրգիռ է զարգացնելու և խորացնելու հայ-կուբայական բազմաբնույթ հարաբերությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Վստահ եմ, որ միասին կկարողանանք սերտացնել երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօրության»: