Ֆրանսիայում Ամանորի գիշերը հրկիզվել է 745 ավտոմեքենա
Ֆրանսիայում Ամանորի գիշերը այրվել է 745 մեքենա: Այդ կապակցությամբ, բերման է ենթարկվել 380 մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Անցյալ տարվա համեմատ այրվել է տասը տոկոսով ավելի քիչ մեքենաներ <...> 380 մարդ ձերբակալվել է ողջ հանրապետությունում, սա նույնպես տասը տոկոսով պակաս է»,- ասաց նա։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ին, ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի ֆոնին անվտանգությունն ապահովելու համար կտեղակայվեն ավելի քան 90 հազար ոստիկաններ և ժանդարմներ։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Գերմանիայում, տոնական գիշերը նույնպես բուռն է անցել։
Այսպես, անկարգությունների ժամանակ տուժել է 15 ոստիկան, ավելի քան 250 մարդ բերման է ենթարկվել։