Դադարեցնում ենք համագործակցությունը Հանրային Հ/Ը հետ․ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել․ հայտնում են, որ դադարեցնում են որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։
Հայտարարությունը ստորև․
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։
Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»։