Ղազախստանում տղամարդն այրել է քաղաքի տոնածառը՝ ի նշան Ամանորի տոնակատարությունների դեմ բողոքի
Տղամարդն այրել է Ղազախստանի Թարազ քաղաքի գլխավոր քաղաքային ծառը։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Դեկտեմբերի 31-ին, ժամը 08:30-ին, տեսահսկման սարքերը ֆիքսել են այգում տեղադրված տոնածառի հրկիզումը: Ոստիկանները բերման են ենթարկել 56-ամյա մի տղամարդու: Կասկածյալը խոստովանել է արարքը և տեղափոխվել է ժամանակավոր պահման վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննություն է սկսվել Ղազախստանի Քրեական օրենսգրքի 202 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):
Ըստ տեղական Orda.kz հրատարակության՝ տղամարդը հանցագործությունը կատարել է դիտավորյալ, քանի որ, նրա պարզաբանմամբ, Նոր տարին Ղազախստանում չպետք է նշվի, փոխանցում է shantnews.am-ը։