Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա...

Արթուր Ալեքսանյան․ Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզորացման, հաջողությունների ու մեծ հաղթանակների տարի

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո հայկական մարզաշխարհում, երկրպագուների շրջանում խոսվում էր Օլիմպիական խաղերի ոսկե արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ մարզական կարիերան ավարտելու մասին: Շատերի կարծիքով, օլիմպիական չեմպիոնը վստահաբար չէր շարունակի մնալ սպորտում: Տոկիոյում ոսկե մեդալը անորոշ մրցավարության արդյունքում մրցակցին զիջելուց հետո, Ալեքսանյանը ոչ միայն չլքեց մեծ սպորտը, այլեւ շարունակեց նվաճել բարձր տիտիղոսներ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում՝ իր հաղթանակներով «ջնջելով» սպորտից հեռանալու մասին բոլոր կարծիքները:

Մրցաշրջան-2023-ում էլ հայկական սպորտի լեգենդը շարունակեց փառահեղ հաղթանակներ տանել․ նախ՝ Եվրոպայի առաջնությունում՝ 6-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, ապա՝ աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր, իսկ նախաօլիմպիական տարվա ամենամեծ հաղթանակը իր 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճելն էր:

Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է մրցաշրջան-2023-ը եւ խոսել իր ամենամեծ երազանքի մասին:

Արթուր, ինչպիսի՞ն ստացվեց մրցաշրջան-2023-ը քեզ համար: Ի՞նչ գնահատական կտաս քեզ, քո գրանցած արդյունքներին նախաօլիմպիական տարում:

Տարին լավ ստացվեց ինձ համար: Իսկապես, ես կարողացա անել այն, ինչ ծրագրել էի, մի բացառությամբ՝ աշխարհի առաջնության ոսկու փոխարեն արծաթ նվաճեցի: Մասնակցեցի երկու մրցաշարի՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ ունեցա հաղթանակներ: Կառանձնացնեմ Եվրոպայի առաջնությունը, որը շատ լավ ստացվեց ինձ համար, հաղթեցի 6-րդ անգամ: Եզրափակիչում փոքր վնասվածք ստացա, բայց հաղթեցի, ամեն ինչ լավ անցավ:

Մասնակցեցի նաեւ աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր Փարիզ-2024-ի համար: Սա ինձ համար տարվա կարեւոր մրցաշարն էր, որպեսզի կարողանայի վարկանիշ ձեռք բերել: Այդպես էլ արեցի: Ճիշտ է, աշխարհի ոսկին էր պետք, բայց տարին լավ եմ գնահատում ինձ համար: Ամենակարեւորը, որ ունեմ օլիմպիական ուղեգիր: Հանգիստ կպատրաստվեմ Փարիզի Օլիմպիական խաղերին:

Աշխարհի առաջնությունում շատ մոտ էիր 5-րդ չեմպիոնությանը, բայց վերջում ինչ-որ բան չստացվեց: Ի՞նչը պակասեց:

Իսկապես շատ մոտ էի 5-րդ ոսկե մեդալիս: Շատ լավ մարզավիճակում էի: Կարելի է ասել, մի շնչով հաղթել էի բոլոր մրցակիցներիս եւ հասել երզափակիչ: Եզրափակիչում էլ գոտեմարտի մեկնարկից ամեն ինչ գնում էր իմ պլանավորածով, շատ լավ գոտեմարտ էի անցկացնում, բայց վերջին վայրկյաններին ինչ-որ պահի բաց թողեցի, նայեցի ժամանակին, որ մնացել է մի քանի վայրկյան:

Երեւի, մի քիչ շուտ հավատացի հաղթանակիս ու թուլացրեցի: Իմ կարծիքով, հենց դա եղավ իմ խնդիրը, պարտության պատճառը: Իմ մարզական կարիերայում չէր եղել, որ գոտեմարտի վերջին վայրկյաններին հաղթելիս միավոր տամ ու պարտվեմ: Մի քիչ շուտ հավատացի հաղթանակիս, թուլացրի, միավորը տվեցի եւ ձեռքիցս բաց թողեցի ոսկե մեդալը: Ցավալի էր:

Նաեւ ուզում եմ նշել մի փաստ. գոտեմարտի ավարտից հետո, երբ վերանայեցի գոտեմարտս, կուբացի ըմբիշը ոտքով էր արել: Ուղղակի վերջին վայրկյաններն էին, նրա միավոր վաստակելուց հետո մի պահ խառնվեցի իրար, չկողմոնորոշվեցինք բողոքարկման հարցում: Եթե բողոքարկեինք, խախտումը կտեսնեին եւ միավորը կհանեին: Մնացել էր 20-25 վայրկյան, որ ես հաղթեի, նա այդ վայրկյաններում միավոր վաստակեց, ես շփոթմունքի մեջ հայտնվեցի եւ չհասցրինք բողոքարկման կոճակը սեղմել:

Վերջին տարիներին քո մասնակցությամբ եզրափակիչներում հաճախ են լինում մրցավարական միջամտությունները, դու ինքդ էլ այդ մասին բարձրաձայնում ես: Այս առաջնությունում կա՞ր մրցավարական կողմնապահություն քո նկատմամբ, թե՞ համարում ես, որ պարտությունում քո մեղքի բաժինը կար:

Չէ, այս անգամ իսկապես չկար մրցավարական միջամտություն: Առաջին գոտեմարտից էլ ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Նույնը կասեմ եզրափակիչի մասին: Այստեղ ես ժամանակից շուտ հավատացի իմ հաղթանակին: Որքան էլ հետհայացք եմ գցում, վերլուծում եմ, զգոնությունս թուլացնելը դարձավ պարտությանս պատճառը: Որեւէ այլ պատճառ ու խնդիր չկա:

Աշխարհի առաջնության օրերն այս անգամ եւս համընկան պատերազմական օրերի հետ, ռազմական գործողություններ, արցախցիների բռնի տեղահանում... Որքանո՞վ այս իրադարձությունները ազդեցին քեզ վրա, քո մրցելույթների վրա:

Այդ օրերին շատ ծանր շրջան էր ինձ համար, բոլորիս համար: Արդեն որերրորդ անգամ պատերազմական օրերը համընկնում են աշխարհի առաջնության օրերի հետ, իմ մրցելույթների օրերի հետ: Չէր կարող այդ ամենն իր ազդեցությունը չունենալ մեզ վրա: Որպես հայ, բոլորի նման իմ վրա էլ է ազդում, ամբողջ թիմի վրա է մեծ ազդեցություն թողնում: Որքան էլ կարեւոր մրցաշարի ես մասնակցում, որտեղ էլ լինես, ուղեղով երկրիդ, հայրենակիցներիդ հետ ես: Մենք էլ մեր երկրի, արցախցիների, Արցախի հետ էինք: Անընդհատ նորությունները կարդալով էինք զբաղված: Ճիշտ է՝ փորձում էինք չնայել գոնե մինչեւ մրցաշարի ավարտը, բայց չէր ստացվում, չէինք կարողանում չհետեւել, չանհանգստանալ, չազդվել:

2022 թվականին էլ նույն իրավիճակն էր: Ես դարձա աշխարհի չեմպիոն, այդ օրը նորից սկսվել էր ագրեսիան, պատերազմը, բոլորիս միտքը Արցախում էր: Ես 4-րդ անգամ հռչակվեցի աշխարհի չեմպիոն, բայց այդ ոսկե մեդալն ինչ չկարողացավ օգնել, սփոփել, ուրախացնել, որովհետեւ իմ երկրում պատերազմ էր: Նույն զգացողություններն ապրեցի Բելգրադում մեկ տարի անց: Ասես՝ հատուկ այդպես լիներ:

Մարզիկներիս վրա խորապես անդրադառնում է յուրաքանչյուր իրադարձություն, որը կապված է հայրենիքի, Հայաստանի հետ:

Աշխարհի առաջնությունում նվաճեցիր քո 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տոկիո-2020-ից հետո շատերը վստահ էին, որ կավարտես կարիերադ: Ի՞նչը դրդեց, որ պայքարես 4-րդ Օլիմպիական խաղերի համար:

Մեծ սպորտում ունեմ մի երազանք՝ մարզական կարիերաս ավարտել մեծ հաղթանակով: Այդ ճանապարհի վերջը ցանկանում եմ, որ լինի մեծ հաղթանակ: Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո հասկացա, որ այսպիսի ավարտ չեմ ցանկանում ունենալ: Տոկիոյի եզրափակիչում, իմ կարծիքով, բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Բացի այդ ես վնասվածքով էի մասնակցում եզրափակիչին. կիսաեզրափակիչում վնասվածք էի ստացել: Տոկիո-2020-ից հետո երկար եմ մտածել, մարզիչիս հետ խոսեցի, հասկացանք, որ սա դեռ վերջը չի, շարունակելու եմ մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր: Տոկիոյից հետո իմ ցույց տված արդյունքները, նվաճումներս ապացուցում են, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել:

Այսինքն, եթե Տոկիո-2020-ում դառնայիր կրկնակի օլիմպիական չեմպիոն, կավարտեի՞ր կարիերադ:

Վստահ չեմ կարող ասել, բայց շատ հնարավոր էր, գուցե, ավարտեի: Այժմ իրականությունն այն է, որ պատրաստվում եմ Փարիզի Օլիմպիական խաղերին:

Արդեն շուրջ տասը տարի է ես պատրաստվում եմ բոլորի դեմ, բոլորը պատրաստվում են իմ դեմ: Սպորտի օրենքն է: Եթե հավակնում ես ոսկու, պետք է դիմանաս ցանկացած ճնշումների:

Արթուր, մրցակիցներդ աստիճանաբար երիտասարդանում են: Տարիքը չի խանգարու՞մ քեզ:

Ես չեմ զգում տարիքը: Չի լինում այնպես, որ ես զգամ՝ տարիքս ինձ խանգարում է: Ինչպես նախկինում, ավելի երիտասարդ տարիներում էի մարզվում, այնպես էլ հիմա: Բոլոր հավաքներին, մարզումներին մասնակցում եմ, մարզում չի եղել, որ բաց թողնեմ: Սկզբից մինչեւ վերջ մարզվում եմ: Ֆիզիկական տվյալներս թույլ են տալիս, ես զգում եմ, որ կարող եմ, պատրաստ եմ: Եթե զգամ՝ այլեւս չեմ կարողանում, այդ ժամանակ էլ կավարտեմ կարիերաս:

Ի՞նչ սպասել Փարիզ-2024-ի մրցագորգում Արթուր Ալեքսանյանից:

Խոստումներ տալ չեմ սիրում, բայց անելու եմ առավելագույնը, որպեսզի նվաճեմ ոսկե մեդալը: Առանց ինձ խնայելու ամեն ինչ անելու եմ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի հաջողությունը Փարիզում կրկնեմ:

Մրցաշրջան-2023-ում ամենամեծ ձեռքբերում ո՞րը կհամարես:

Թերեւս, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Տարին նախաօլիմպիական էր, եւ ամենակարեւորը ուղեգիրն էր ինձ համար:

Ինչի՞ համար ես ափսոսում 2023-ում:

Աշխարհի առաջնության եզրափակիչի համար, որ զգոնությունս թուլացրի եւ 5-րդ ոսկե մեդալը ձեռքիցս բաց թողեցի: Վերջին մի քանի վայրկյանի համար եմ ափսոսում, որովհետեւ այնքան մոտ էր հաղթանակը... Իրոք, շատ ափսոս էր:

Ո՞րն է 2024-ի մեծ երազանքդ:

Կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճելը: 2024-ի գլխավոր նպատակս, երազանքս դա է: Փետրվարին մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը: Գուցե, մասնակցեմ նաեւ միջազգային մրցաշարերին, բայց քիչ հավանական է: Այս պահին խանգարող վնասվածքներ չունեմ: Թեթեւ վնասվածքներ կան, բայց շատ լուրջ չեն: Տարին ավարտեցինք ծաղկաձորյան հավաքով: Լավ մարզումներ ենք անցկացրել, լավ մարզավիճակում եմ:

Եթե նամակ գրեիր Ձմեռ պապին...

Կխնդրեի խաղաղություն մեր երկրին: Այդ մի բանը կուզեի, որ մեր երկրում խաղաղություն լինի, մեր զինվորները խաղաղ երկնքի տակ ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ: Ուրիշ բան չեմ ուզում:

Հավատո՞ւմ ես ամանորյա հրաշքին:

Այո: Առհասարակ հրաշքներին հավատում եմ: Իմ կյանքում գուցե այդպիսի հրաշք չի եղել, բայց լավ բաներ շատ են եղել:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող խաղաղություն լինի մեր երկրում: Վերջին տարիները շատ ծանր էին մեր երկրի, ազգի համար: Թող այսքանով ավարտվի այդ ամենը։ Մաղթում եմ, որ 2024-ը լինի հզորացման, հաջողությունների ու մեծ հաղթանակների տարի:

Այս թեմայով

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ» Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնե... Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն... Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե... Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ա... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan