Թուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում կես ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, ասվում է տեղական իշխանությունների հայտարարության մեջ։
Ավելի վաղ աղետների կառավարման գործակալությունը (AFAD) հայտնել էր, որ Հաքքարի նահանգում տեղի ժամանակով 19.37-ին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Գերատեսչության տվյալներով՝ ժամը 19.52-ին Հաքքարիում տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, իսկ արդեն ժամը 20.06-ին գրանցվել է 4.5 մագնիտուդով երրորդ երկրաշարժը։